Մադրիդի մետրոպոլիտենում կայարանի աշխատակիցը փրկել է ռելսերի վրա ընկած կնոջը: Ոստիկանը հասցրել է նրան դուրս քաշել գնացքի ժամանումից ընդամենը մի քանի վայրկյան առաջ:
Համացանցում է հայտնվել մի յուրահատուկ տեսագրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է ծառայությունն իրականացնող ոստիկանը փրկում գիտակցությունը կորցրած և ռելսերի վրա ընկած կնոջը Մադրիդի մետրոպոլիտենում:
Համացանցում տեսանյութը տեղադրել է Իսպանիայի ոստիկանության մամլո ծառայությունը, որպեսզի ցուցադրի իր աշխատակիցների վճռական և ինքնավստահ լինելը: 38-ամյա ոստիկանը, ում անունը չի նշվում, տեսնելով թե ինչպես է կինը ընկել ռելսերի վրա, առանց մտածելու՝ նետվել է նրան օգնության: 52-ամյա կինը գիտակցությունը կորցրել է ճնշման կտրուկ բարձրացման պատճառով: Նրա անունը նույնպես չի հիշատակվում:
Որոշ ուղևորներ մոտեցել են հարթակի ծայրին՝ փորձելով օգնել կնոջը: Հենց նրանք էլ օգնել են ոստիկանին վերև բարձրացնել ուշաթափվածին: Բարեբախտաբար, կայարանում բժիշկ կար, ով առաջին օգնություն է ցուցաբերել կնոջը:









































