Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բրիտանացի լրագրողներին հայտնել է, որ ակումբում կիրառության կդրվի տուգանքների համակարգ: Մասնագետը նաև հայտնել է գումարը հավաքագրելու համար նշանակված պատասխանատու անձի անունը:
«Գերմանացիները լավ են տիրապետում տնտեսագիտությանը, և մենք հարգում ենք այդ փաստը: Ամբողջ Եվրոպայում միայն Գերմանիան է կարողանում վաստակել ներկայումս, այդ պատճառով էլ տուգանքների հավաքագրման պատասխանատու ենք նշանակել հենց գերմանացու` Մերտեզակերին»,- նշել է Վենգերը:
Եթե ֆուտբոլիստը չի հայտավորվել և ներկա չէ խաղին, նա ստիպված կլինի ակումբին վճարել 1200 ֆունտ: Եվս 600 ֆունտ ստիպված կլինեն վճարել «Արսենալ»-ի մարզմանն ուշացած ֆուտբոլիստները, իսկ 300` թիմի ժողովին կամ ընթրիքին ուշացողները: Վերջապես, հանդերձարանում որևէ պարբերականով, հեռախոսով կամ համակարգչով գտնվելը Վենգերի սաներին 120 ֆունտ կարժենա:







































