Saturday, 27 06 2026
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ

Լյուդմիլա Սարգսյան. «Ես նույնիսկ վիրավորված եմ»

Ապրիլի 3-ին Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատում տեղի ունեցավ «Տաշիր-2011» մրցանակաբաշխության հանդիսությունը, որ ամեն տարի կազմակերպում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով ՌԴ ամենահարուստ հայերից մեկն է: «Տաշիր» մրցանակաբաշխության ընթացքում բնակարաններ ստացան մի շարք հայ «աստղեր»:

«Առաջին լրատվականը» Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խնդրեց գնահատել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայր Սամվել Կարապետյանի նշյալ շռայլ նվիրատվությունների փաստը:

«Ես հայրենասեր եմ, բայց երբևիցե չէի կարող ցույց տալ, որ եթե ունենայի այդ հնարավորությունները` այդքան միջոցներ ծախսել անճաշակ երգիչներին ու երգերին` բնակարան նվիրելու ուղղությամբ, երբ ամբողջ ժողովուրդը սոված է, համատարած աղքատություն է տիրում Հայաստանում: Մինչդեռ այդ «նվերները» ստանում էին մարդիկ, ովքեր ամեն ինչով ապահովված են: Նույնիսկ անհարմար էի զգում, որ այդ անճաշակությունը, բացառությամբ մի քանի երգերի, կարելի է ցուցադրել աշխարհի բազմաթիվ երկրներում և դեռ մտածել, որ դրանով կարելի է պրոպագանդել հայ երաժշտությունը: Ի վերջո, այդքան անտուն մարդկանց , թափառաշրջիկների, սոցիալապես անապահով հատվածի բանակը, որ մենք ունենք Հայաստանում, կարծում եմ` ավելի ազգանվեր գործ կլիներ, եթե Հյուսիսային պողոտայից տրամադրված բնակարաններից մի քանիսը վաճառվեին, և այդ մարդկանց Երևանի ծայրամասերում տասնյակ բնակարաններ կարելի էր նվիրել: Դա ես կհամարեի ազգանվեր գործունեություն: Ես նույնիսկ վիրավորված եմ, որ կարելի է այդ աստիճան կույր լինել և չհասկանալ, որ դրանով վարկաբեկում են ոչ միայն Հայաստանը, այլ նաև իրենք իրենց նախևառաջ»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում