Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի թաղամասերից մեկում ուղղաթիռն ընկել է բնակելի տան վրա, հաղորդում է Vesti-ն:
Վթարի հետևանքով զոհվել է ուղղաթիռի օդաչուն և երեք ուղևոր: Շինությունում մարդ չի եղել:
Վթարի ենթարկված ուղղաթիռը կիրառվել է որպես օդատաքսի, որը կարող է տեղափոխել մինչև յոթ ուղևոր: Սան Պաուլու քաղաքում նման ծառայությունը շատ հայտնի է քաղաքի ունևոր բնակիչների շրջանում:
Քննիչները պարզում են վթարի պատճառները: Ուղղաթիռի սեփականատեր ընկերությունը խոստացել է փոխհատուցում վճարել բոլոր նրանց, ովքեր արտակարգ դրության պատճառով զրկվել են իրենց կարողությունից:







































