Ֆրանսիայի նախկին տիկին Կարլա Բրունի-Սարկոզիի նոր ալբոմը կթողարկվի գարնանը` ֆրանսիական ընկերության` Barclay Records-ի ներքո, որը պատկանում է Universal Music Group-ին՝ երեքշաբթի հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները:
Չորրորդ ալբոմի թողարկումը նախատեսվում էր 2011թ.-ի սեպտեմբերին, սակայն հետաձգվեց մինչև 2012թ. սեպտեմբեր` Ֆրանսիայի նախագահական ընտրությունների պատճառով: Բրունին չէր ցանկացել, որ ալբոմի թողարկումը համընկներ նախընտրական քարոզարշավի հետ: Ավելի վաղ նրա ձայնասկավառակները հրապարակվում էին ֆրանսիական անկախ Naïve լեյբլի կողմից, սակայն 2012թ.-ի ամռանը լուրեր տարածվեցին, որ նրանից Բրունին բաժանվում է:
Այժմ այդ լուրերը հաստատվել են: Սարկոզիի տիկնոջ նոր ալբոմը ստացել է Little French songs անվանումը: Այն գրեթե պատրաստ է:
Բրունիի առաջին` Quelqu’un m’a dit ալբոմը լույս է տեսել 2002թ.-ին և վաճառվել 1.2 մլն օրինակով` Ֆրանսիայում, և 800.000` արտերկրում:
Երկրորդ ալբոմը հայտնվել է 2007թ.-ին և ստացել No Promises անվանումը: Երրորդ ալբոմը՝ Comme si de rien n’etait-ը, թողարկվել է մեկ տարի ուշ: Բրունին կատարում է ինչպես այլ հեղինակների, այնպես էլ սեփական երգերը:







































