Համաշխարհային ֆինանսական ռեցեսիայից ամենից շատ տուժել են կանայք ու աղջիկները: Այսպիսի եզրակացության են եկել Plan International իրավապաշտպան կազմակերպության իրավապաշտպանները ու բրիտանական Overseas Development Institute հետազոտական կենտրոնի գիտնականները: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ FM»-ը:
Այսպես, ներկայիս ֆինանսական ճգնաժամի հետևանքով մոլորակում մահացել են 5 անգամ ավելի շատ աղջիկներ, քան տղաներ,- հաշվարկել են հետազոտողները:
Ընդ որում, ավելի շատ աղջիկներ են դուրս գալիս դպրոցից՝ աշխատանքի տեղավորվելու ու թշվառությունը հաղթահարելու համար: Իսկ ծնողները իրենց դուստրերին վաղ են ամուսնացնում, քանի որ չեն կարողանում նրանց ապահովել:
Ճգնաժամը ավելի շատ դեռահաս աղջիկների է մղում մարմնավաճառությամբ զբաղվելու,- նշվում է հոդվածում:
Բացի այդ, տնտեսական անկայունության պատճառով կանայք ավելի քիչ շանսեր ունեն տեղավորվելու ավելի պատվաբեր ու բարձր վարձատրվող աշխատանքի, ցույց է տալիս բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունը:









































