Իրաքում որոտացել է երեք պայթյուն, որի հետևանքով զոհվել է 50, վիրավորվել՝ շուրջ 50 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին և բժիշկներին:
Ահաբեկչություններից մեկը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում՝ ռազմական բազայի մոտ, որտեղ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Մեկ այլ պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի Ալ-Շուլա թաղամասում, որտեղ պայթեցվել է ականապատ մեքենա:
Բաղդադի հարավում գտնվող Ալ-Մահմուդիյա քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ:
Անցած շաբաթ Իրաքում ահաբեկչության զոհ են դարձել տասնյակ մարդիկ:











































