Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր Daily Mail-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը հրաժարվել է կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյայի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մտքից:
Բանն այն է, որ Վիլյան վնասվածքից հետո քիչ է հայտնվում խաղադաշտում, իսկ դա Արսեն Վենգերին տարակուսանքի առիթ է տալիս, քանի որ Վիլյայի՝ խաղային պրակտիկա չունենալու դեպքում ֆրանսիացի մասնագետը չի կարող ճիշտ որոշել, թե նրա տրանսֆերը որքանով օգտակար կլինի մայրաքաղաքային թիմին:









































