Վրաստանի վերադարձն ԱՊՀ տրամաբանական քայլ կլիներ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
«Համագործակցության պետությունները, բնականաբար, կհաստատեն ԱՊՀ վերադառնալու Վրաստանի որոշումը, չեմ կարծում, որ նրանք կխոչընդոտեն»,- ասել է Լեբեդևը՝ մեկնաբանելով Բելառուսի առաջարկը Վրաստանին՝ ԱՊՀ կազմ վերադառնալու մասին:
Նրա խոսքերով՝ Համագործակցության դռները բաց են Վրաստանի համար:
Դրա հետ մեկտեղ, Լեբեդևը նշել է, որ ամեն ինչ կախված Վրաստանի ղեկավարության դիրքորոշումից:
«Ես իրատես եմ և գիտեմ, որ Վրաստանի ղեկավարությունն առայժմ զերծ է մնում քայլերից, որոնք ուղղված են Վրաստանի վերադարձին ԱՊՀ»,- ասել է Լեբեդևը:
Լեբեդևը հիշեցրել է, որ ԱՊՀ երկրների շփումները Վրաստանի ղեկավարության հետ երկկողմանի մակարդակով պահպանվում են, իսկ թե ինչպիսին կլինեն այդ շփումները բազմակողմանի հիմքի վրա՝ ժամանակը ցույց կտա:










































