Խորվաթիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի կսապաշտպան Լուկա Մոդրիչի կարծիքով՝ ինքը «Սանտիագո Բեռնաբեու»-ում դեռ ապացուցելու շատ բան ունի:
«Իմ տեղը «Ռեալ»-ում է. ժամանակի ընթացքում կապացուցեմ դա: Չեմ ցանկանում Անգլիա վերադառնալ, քանի որ կստացվի, որ ես հանձնվում եմ: Այս ակումբ եմ եկել՝ գիտակցելով, որ կարող եմ հասնել իմ կարիերայի գագաթնակետին: Ուզում եմ մնալ որքան հնարավոր է: Կարծում եմ՝ իմ հնարավորությունը դեռ առջևում է: Կարող եմ Մադրիդում ապացուցել, թե ինչքան ուժ ունեմ»,- AS-ը փոխանցում է Մոդրիչի խոսքերը:







































