Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր The Times-ը, կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Հաղորդման համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Վալդեսին համարում է Դե Խեայի հավանական փոխարինողը: Վերջինիս ծառայությունները, ըստ երևույթին, շոտլանդացի մասնագետին այլևս պետք չեն: Նշվում է նաև, որ բացի Վալդեսից, Ֆերգյուսոնի ուշադրության կենտրոնում է Իկեր Կասիլյասը:
Հիշեցնենք, որ Վալդեսը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է կատալոնյան թիմից:









































