«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ փետրվարի 8-ին՝ ժամը 5-ին, կհանի իր թեկնածությունը:
Ա. Հարությունյանը փետրվարի 7-ից՝ ժամը 5-ից ԿԸՀ-ի դիմաց նստելու է հացադուլի և պահանջելու է, որ բոլորը հանեն թեկնածությունը:
Արամ Հարությունյանը գալիք նախագահական ընտրություններում ծրագրային պայքարն անիմաստ է համարում:
Ըստ նրա ով մնում է ընտրացուցակներում, լեգիտիմացնում է իշխանություններին: Նրանք, ովքեր կհանեն թեկնածությունը կնշանակի, որ անկախ էին:
«Միակ լուծումը այն է, որ Սերժ Սարգսյանին թողնենք միայնակ»,- եզրափակել է Արամ Հարությունյանը:








































