Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային փառատոնը:
B մրցաշարում հաջող է հանդես գալիս Սերգեյ Մովսիսյանը, ով 8-րդ տուրից հետո իր ակտիվում ունի 5.5 միավոր և Յան Տիմանի ու Ռիչարդ Ռապորտի հետ կիսում է առաջին հորիզոնականը: Նրանց ամենամոտ գտնվող հակառակորդը Արկադի Նայդիխն է՝ 5 միավորով:
9-րդ տուրում Մովսիսյանն իր ուժերն է չափելու Մաքսիմ Տուրովի հետ, ով 4 միավորով 7-րդ տեղում է: Մովսիսյանը պայքարելու է սև խաղաքարերով:










































