Wednesday, 01 05 2024
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին

Զինված ավազակային հարձակման համար 3 տարվա կալանավորվածն արդարացվել ու ազատ է արձակվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Նոյ Մ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Նոյը կալանքի տակ էր 2012 թվականի փետրվարի 5-ից: Նա մեղադրվում էր գործով չպարզված անձի հետ զինված ավազակային հարձակում կատարելու, ապօրինի զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի հունվարի 25-ին, ժամը 16-ն անց 30-ին Նոյը գործով չպարզված անձի հետ գնացել է Երևան-Սևան մայրուղու՝ Վերին Պտղնի գյուղի հատվածում գտնվող «Ֆլեքսո» տպարան, որտեղ Նոյը նախկինում աշխատել էր որպես բանվոր:

Նրանք ապօրինի մուտք են գործել տպարանի գրասենյակ, որտեղ բազմոցին քնած է եղել ընկերության հիմնադիր, գործով տուժող Ալեքսանդր Ս.-ն:

Հարձակվել են նրա վրա, հարվածներ հասցրել, գցել հատակին, կպչուն ժապավենով կապկպել են ձեռքերն ու ոտքերը:

Անհայտ անձը դանակով է զինված եղել, Նոյը՝ ատրճանակով: Ունեցել են նաև կռփազենք:

Նրանք Ալեքսանդրի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել, նրա առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս, փորձել են պարզել ընկերության չհրկիզվող պահարանի տեղը:

Ալեքսանդրն ասել է, թե նման պահարան չունեն:

Այդ պահին գրասենյակին հարակից խոհանոցից ներս է մտել ընկերության խոհարար Սոնյա Ֆ.-ն:

Նա տեսել է հատակին ընկած Ալեքսանդրին, փորձել է օգնել նրան, բայց Նոյը ատրճանակը պահել է նրա ուղղությամբ, սպառնացել է, թե կկրակի, պահանջել է, որ Սոնյան գնա խոհանոց:

Նոյը Սոնյայի հետևից մտել է խոհանոց, Սոնյային նստեցրել է հատակին, պահանջել է չշարժվել, կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու վերադարձել է գրասենյակ, որտեղ չպարզված անձի հետ շարունակել է ծեծի ենթարկել Ալեքսանդրին՝ պահանջելով հայտնել չհրկիզվող պահարանի տեղը:

Սոնյան, օգտվելով անուշադրության մատնված լինելու հանգամանքից, փորձել է մոտենալ պահարանին դրված իր բջջային հեռախոսին:

Նոյը նկատել է դա, Սոնյային նստեցրել է խոհանոցային աթոռին, կպչուն ժապավենով կապել է նրա բերանը, նրան կապել է աթոռից ու պահանջել է, որ նա այդպես կապկպված տեղաշարժվի դեպի խոհանոցի դուռը, որպեսզի տեսանելի լինի իրենց:

Այնուհետև Նոյը փորձել է գտնել ընկերության չհրկիզվող պահարանը, բայց չի գտել:

Ալեքսանդրն ասել է, թե ընկերությունը սեյֆ չունի, բոլոր գումարներն իր գրպանում են:

Նոյն ու նրա հանցընկերը Ալեքսանդրի տաբատի գրպանից հափշտակել են 700 հազար դրամ և 100 դոլար:

Դրանից հետո Նոյը մոտեցել է Սոնյային, հանել է նրա բերանը փակող ժապավենը և սպառնացել է՝ եթե իրենց մասին հայտնի ոստիկաններին, իրենք կվնասեն նրան ու նրա երեխային:

Նոյն ու հանցընկերը փախել են:

Սոնյան աթոռին կապված վիճակում դուրս է եկել տպարանից, մոտեցել է հարևանությամբ գտնվող դարբնոցին, օգնություն է խնդրել: Դարբնոցի աշխատողներն օգնության են հասել, կտրել են Սոնյայի, ապա Ալեքսանդրի կապանքները, զանգել են ոստիկանություն:

Գործը դատական քննության է նշանակվել 2012թվականի սեպտեմբերին:

Դատական քննությունը շարունակվել է տևական ժամանակ:

2014 թվականի օգոստոսի 11-ի դատական նիստի ժամանակ մեղադրողը՝ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ա. Գասպարյանը միջնորդություն է ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու մասին՝ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու, նոր մեղադրանք առաջադրելու նպատակով:

2014 թվականի դեկտեմբերի 23-ին մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում դատական հերթական նիստի ժամանակ հրաժարվել է Նոյ Մ.-ին առաջադրված մեղադրանքներից:

Մեղադրողը նշել է, թե առաջացել է մի իրավիճակ, երբ գործով երկու տուժողները տվել ու տալիս են հակասական ցուցմունքներ դեպքի և հանցագործությունը կատարած անձանց մասին:

Տուժող Սոնյա Ֆ.-ի տարբեր ցուցմունքները հակասում են նաև մեկը մյուսին:

Սոնյան դեպքի օրը հայտնել է, թե հարձակվողները երկու դիմակավոր անծանոթներ են եղել:

Հաջորդ ցուցմունքում տուժողը հայտնել է, թե դեպքից մի քանի րոպե առաջ Ալեքսանդրը ծեծի է ենթարկել տպարանի տնօրենին:

Այնուհետև Սոնյան լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, թե ինքը խոհանոցում ամսագիր էր կարդում, երբ պատուհանից նայել ու տեսել է, որ մեքենայից իջել է իրենց նախկին աշխատող Նոյն ու մի անծանոթ: Տեսել է, թե ինչպես են նրանք ծեծել Ալեքսանդրին: Նոյը սպառնացել է նաև իրեն, կապկպել է: Ինքը Նոյի ձեռքին տեսել է արյունոտ երկաթե գործիք:

Իր ցուցմունքների հակասությունների վերաբերյալ Սոնյան ասել է, թե ստել է՝ իբր չի ճանաչել հարձակվողներին, իբր նրանք դիմակավորված են եղել: Ստել է, որովհետև մինչև ոստիկանների՝ դեպքի վայր գալը Ալեքսանդրն իրեն «բավականին լուրջ տոնով» ասել է, թե հարձակվողների անունները չնշի, ասի՝ դիմակով են եղել: Միայն այն ժամանակ, երբ իրեն շատ տանեն-բերեն՝ նոր միայն հայտնի Նոյի անունը…

Ըստ Սոնյայի՝ Ալեքսանդրը սպառնացել է, թե այդ պահանջը չկատարելու դեպքում վատ կլինի իր համար:

Տուժող Ալեքսանդրը դեպքի օրը հարցաքննվել ու ոչինչ չի ասել Նոյի կամ դիմակավոր հարձակվողներից որևէ մեկին ճանաչելու վերաբերյալ:

Երկու տուժողները նաև առերես են հարցաքննվել:

Ալեքսանդրը պնդել է, թե հարձակվողներին, այդ թվում՝ Նոյին, չի տեսել: Նոյի հետ խնդիրներ չի ունեցել: Ալեքսանդրը կասկածներ է հայտնել երկրորդ տուժողի՝ Սոնյայի վերաբերյալ՝ հայտնելով, թե Սոնյան իր ըմպելիքի մեջ դեպքից առաջ քնաբեր կարող էր լցրած լինել: Բացի այդ, ինքը, հարձակվողների կողմից ծեծվելու ժամանակ, տեսել ու լսել է, թե ինչպես է Սոնյան հարձակվողների հետ սուրճ խմում ու մտերմիկ զրուցում…

Սոնյան դատարանում ասել է, թե ատրճանակը եղել է ոչ թե Նոյի, այլ նրա հանցընկերոջ ձեռքին, իսկ Նոյի մոտ դանակ է եղել:

Մեղադրական եզրակացության հիմքում, որպես ապացույց, դրվել է մինչև անգամ այն հանգամանքը, որ դեպքի ժամանակահատվածում Նոյի հեռախոսահամարը եղել է… անջատված վիճակում, ոչ մի զանգ նա չի արձակել ու չի ստացել…

Մեղադրողը, գործի եռամյա ապարդյուն քննությունից հետո եզրակացրել է, որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել՝ Նոյ Մ.-ին ավազակային հարձակման ու ապօրինի զենք պահելու, գործադրելու մեջ մեղադրելու համար:

Մեղադրողը հրաժարվել է մեղադրանքներից՝ Նոյի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելը դատարանին հիմք է տալիս արդարացման դատավճիռ կայացնելու համար:

Ընդհանուր իրավասության դատարանը Նոյ Մ.-ին արդարացրել է առաջադրված մեղադրանքներում՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նոյը, արդարացվելով, ազատ է արձակվել դատարանի դահլիճում՝ մոտ 3 տարի՝ 2012 թվականի փետրվարի 5-ից կալանքի տակ պահվելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում