«Առաջին լրատվականի» աղբյուրների համաձայն՝ քիչ առաջ ձերբակալվել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը, ով մեղադրվում է ժամկետային զինծառայող 18-ամյա Էրիկ Գրիգորյանին դաժանաբար ծեծելու մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»):
Հիշեցնենք, որ չորս ամսվա ծառայող Էրիկ Գրիգորյանին Արմեն Բաղմանյանը ծեծել էր հոկտեմբերի 28-ին՝ առավոտյան քնած մնալու պատճառով: Զինծառայողը ուղեղի ցնցմամբ, սալջարդերով եւ քթի կոտրվածքով տեղափոխվել է Զինվորական հոսպիտալ: