Saturday, 20 06 2026
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները

Սամվել Ալեքսանյանի երկու ձեռքն էլ քոր են գալիս

Վերջինիս դեմ սկսել են պայքարել օտար երկրների նախարարները: Երեկ Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Վալերի Պյատնիցկին, անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի կողմից արտադրված օղիների անվանումներին, որոնք խիստ նմանեցված են ուկրաինական օղիների անվանումներին և արտաքին տեսքին, ինչն էլ իր հերթին մոլորության աստիճան շփոթեցնում է սպառողներին, հայտարարել է, որ իր երկիրը բանակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ` նկատելով, որ եթե ԱՀԿ-ի միջոցով էլ հարցը չլուծվի, ուկրաինական իշխանությունները այլ միջոցներ կձեռնարկեն:

Ուկրաինացի օղի արտադրողներին հատկապես զայրացրել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության անբարեխիղճ գործելաոճը: Ուկրաինական «Էկոնոմիչեսկի իզվեստիա» թերթը գրում է, որ «Ալեքս Գրիգի» արտադրած «Ուկրաինա» օղին անասելի նման է «Ուկրաինկա»-ին, որն արտադրում է ուկրաինական «Ալեֆ-Վինալ» ընկերությունը, «Խլոպվի» օղին հար և նման է ուկրաինական «Խորտիցա»-ին, «Պրեմիումը»` ուկրաինական «Պրայմ»-ին: Մոլորության մեջ է գցում նաև «Խլեբնի դար» անունով օղին: «Ալեքս Գրիգ»-ի էժան և կեղծված օղիների շրջանառությունից ստացված եկամուտները այնքան խոշոր են, որ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այդ ընկերությանը ընդհանուր առմամբ 2, 5 միլիոն դրամի տուգանք էր նշանակել` օղու շուկայում անբարեխիղճ մրցակցության համար: Չնայած Ալեքսանյանը հանձնաժողովի որոշումները վիճարկում է, բայց, որպես կանոն, պարտվում է ու ստիպված վճարում այդ գումարները` շարունակելով իր կեղծարարությունը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո քարտուղար Գայանե Սարգսյանից տեղեկացանք, որ 2010թ.-ին անբարեխիղճ մրցակցության համար Սամվել Ալեքսանյանը տուգանվել է 12 անգամ և յուրաքանչյուր անգամ 500 հազար դրամի չափով: Ինչո՞ւ 2010թ.-ին, որովհետև որպես «Ալեքս Գրիգ» Սամվել Ալեքսանյանը գրանցվել է 2010թ.-ին: Ինչպես հայտնի է, նա հանդես է գալիս տարբեր անվանումներով, օրինակ` «Սալեքս Գրիգ», «ԼուսԱստղ» և այլն: Ինչպես տեղեկացանք Գայանե Սարգսյանից, տուգանքների մի մասը դատական կարգով վիճարկելուց և պարտվելուց հետո նա վճարել է սահմանված տույժերի մի մասը, իսկ մյուս մասը դեռևս դատական փուլում է, և հայտնի չէ, թե դատական գործընթացները երբ կավարտվեն: Հարկ է նկատել, որ նա դատական գործընթացների է դիմում ոչ թե տուգանքից խուսափելու համար, այլ` ամենաթող վիճակը երկարաձգելու: Սակայն ինչպես նշեց հանձնաժողովի մամլո քարտուղարը, ճիշտ է, Սամվել Ալեքսանյանը վիճարկել է հանձնաժողովի որոշումները, սակայն չի արձանագրվել մի դեպք, որ հանձնաժողովը պարտվի, այլ հարց է, որ նախկինում թույլ տված կեղծարարությունները շարունակվում են:

«Մտածել, որ դա հանձնաժողովի լուծելիք խնդիրն է` այդքան էլ այդպես չէ: Իրավասու այլ պետական մարմինների հետ միասին պետք է փորձենք այս խնդիրները լուծել»,-նկատեց Գ.Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2010թ.-ի դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետևանքով Հանձնաժողովը ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաև ստուգումներ էր իրականացրել ձվի շուկայում աշխատող ընկերություններում: Ամփոփելով կատարած ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքները` Հանձնաժողովը անցյալ շաբաթ որոշում կայացրեց վարչական վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ և տուգանել 100 մլն դրամի չափով` շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար: Գ.Սարգսյանից տեղեկացանք նաև, որ անբարեխիղճ մրցակցության համար «Լուսակերտը» տուգանվել է 10 անգամ` 5 միլիոն 500 հազար դրամի չափով: Տուգանքների մի մասը դատական կարգով վիճակվում է, մի մասն էլ արդեն բռնագանձվել է: Իսկ Հակամրցակցային համաձայնության համար նույն ընկերությունը տուգանվել է 40 միլիոն 481 հազար 200 դրամի չափով:

Հակամրցակցային համաձայնությունը նույն շուկայում 3 տնտեսվարողների համաձայնության ձեռքբերմամբ 4 մանր տնտեսվարող սուբյեկտներին շուկայից դուրս մղելու որոշումն էր: Արդյունքում` շուկայում ոչ թե ազատ գին է ձևավորվում, այլ ներքին` համաձայնեցված: Հարկ է նկատել, որ այս տուժերը 2007թ.-ին են սահմանվել: Նոր օրինագծով, որը ներկայացված է ԱԺ քննարկմանը, ավելի խիստ պատիժներ են նախատեսվում, ընդլայնվում են նաև հանձնաժողովի լիազորությունները:

Ներկայումս 500 հազար դրամը տուգանքի առավելագույն չափն է, որից ավելին հանձնաժողովը իրավունք չունի սահմանել: Մեր այն հարցին, թե տուգանքների ավելացման պայմաններում անբարեխիղճ մրցակցությունը որքանո՞վ կնվազի` Գ.Սարգսյանը պատասխանեց. «Դա վերացական հարց է: Օրինակ` Սամվել Ալեքսանյանը 1 տարվա մեջ 12 անգամ տուգանվել է, եթե դա իր համար նշանակություն ունենար, հերթական անգամ չէր դիմի այդ քայլն: Իսկ եթե գումարը մի քիչ ավելի բարձր լիներ, հնարավոր է նրան որոշ չափով սթափեցներ: Նոր օրենքով առաջարկում ենք տուգանել նախորդ տարվա շրջանառության մինչև 1 տոկոսի չափով, ինչը հսկայական գումար է: Հիմա կընդունվի, թե ոչ` ես չեմ կարող ասել»: Իսկ քանի դեռ օրենքները ևս անզոր են Սամվել Ալեքսանյանի դեմ, նա մի ձեռքով տալիս է մյուսով կրկնակին ստանում: Ինչպես ասում են, Սամվել Ալեքսանյանը սովոր է, որ իր երկու ձեռնափն էլ միաժամանակ են քոր գալիս, այլ հարց է, որ նա ավելի շատ ստանում է, քան տալիս:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում