Տղամարդկային հավատարմության թեման հուզում է գեղեցիկ սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչներին:
Մեծ Բրիտանիայի հետազոտողները բացահայտել են հինգ ամենաանսպասելի պատճառները: Պարզվել է, որ սեռական անբավարարվածությունն է տղամարդկանց դավաճանության հիմնական պատճառը:
Այսպես, առաջին հորիզոնականում հայտնվել է անտարբերության և ոչ պիտանի լինելու զգացողությունը: Ավելի քիչ զբաղված զուգընկերները իրենց ավելի քիչ օգտակար են զգում, այդ պատճառով դրսում են սփոփանք փնտրում:
Երկրոդ պատճառը սիրո առկայությունը, սակայն ռոմանտիկայի բացակայությունն է: Դավաճանների մեծ մասը պաշտում և գնահատում են իրենց կանանց ու չեն ցանկանում կործանել իրենց ընտանիքը, բայց միևնույն ժամանակ սուր զգացողությունների կարիք ունեն, և նրանց հոգնեցրել է ընտանեկան կայուն կարգուկանոնը:
Երրորդ պատճառը զուգընկերոջ առողջական խնդիրներն են: Հաճախ պատահում է, որ հենց դա է տղամարդու համար դառնում կանաչ լույս դավաճանությունների համար:
Չորրորդ պատճառը «վերջին անգամվա» ախտանիշն է: Շատ տղամարդիկ նախքան ամուսնությունը, դավաճանում են՝ համարելով, որ դա վերջին անգամ է և հավելյալ սուր զգացողություններ ու հույզեր են ստանում: Սակայն այդ «վերջին անգամը» չի կարող առողջ և երջանիկ սեռական կյանքի գրավական լինել:
Եվ վերջապես վերջին պատճառն այն է, որ դավաճանողը կարծում է, թե կատարվածի մասին ոչ ոք չի իմանա, և կարելի է այլասերման գնալ:











































