Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է Վիկտոր Վալդեսի՝ թիմից հեռանալու մասին որոշմանը:
«Կկարոտեմ Վալդեսին, բայց հարգում եմ նրա որոշումը: Վալդեսն ակումբի պատմության մեծագույն խաղացողներից է: Մարդիկ կարող են հանգիստ լինել. նրա հեռանալը չի ազդի մեր խաղի վրա:
Պիտի շնորհակալություն հայտնենք Վալդեսին այն ամենի համար, ինչ արել է մեզ համար: Հեշտ է ասել՝ այլևս չեմ խաղալու այս ակումբում, բայց դա որոշելու համար երկար ժամանակ է պահանջվում»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում կատալոնյան թիմի պաշտոնական կայքը:







































