Իսրայելցի պացիֆիստները իրենց ձայնը նվիրում են պաղեստինցիներին՝ նրանց հնարավորություն տալով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչը նշանակում է՝ ազդել Իսրայելի նոր կառավարության ձևավորման վրա, որը որոշելու է օկուպացված տարածքների նկատմամբ քաղաքականությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Իրական դեմոկրատիա» նախագիծը սոցցանցերի միջոցով միավորել է պաղեստինցիներին, որոնք չունենալով քվեարկելու հնարավորություն, խնդրում են ընտրազանգվածային դոնորներին աջակցել իրենց համակրությանն արժանացած կուսակցությանը ու իսրայելցիներին, որոնք պատրաստ են կատարել իրենց պատվերը ընտրատեղամասերում:
«Կայանալիք ընտրություններում մենք ՝ Պաղեստինի քաղաքացիներս, կիրականացնենք քվեարկության մեր իրավունքը: Մենք՝ Իսրայելի քաղաքացիներս, կհրաժարվենք սեփական ձայներից ու կքվեարկենք այնպես, ինչպես մեր պաղեստինցի ընկերները»,- ասված է Facebook-ում հրապարակված հայտարարության մեջ:
Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վաղը: Դրանց արդյունքների համաձայն՝ կձևավորվի երկրի նոր կառավարությունը ու կորոշվի վարչապետը:










































