Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Միասնական շտաբի պատմության մեջ ո՞վ է «վերջին զոհը». Facebook

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը իր facebook-յան էջում թողել է հետևյալ գրառումը.

«Հարգելի ընկերներ ՝
հունվարի 21-ին մեկնարկեց նախագահական ընտրարշավը, մեկնարկեց մի իրավիճակում, երբ ընդդիմությանը չհաջողվեց համախմբվել կամ գոնե երկրորդ փուլին հասնելու նպատակով գալ որոշակի փոխհամաձայնությունների և այդ փոխհամաձայնությունների հիման վրա ակտիվորեն մասնակցել ընտրություններին՝ միասնական թիրախ դարձնելով իշխանության ֆավորիտին, դրանով իսկ ապահովելով երկրորդ փուլը և երկրորդ փուլում միասնական այլընտրանքային թեկնածուի պաշտպանությունը համատեղ ուժերով:

Խորհրդանշական է, որ այդ նույն օրը ՝ հունվարի 21-ին, Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Առաքելյանի և «փուչիկների» պայթեցման գործերով բոլորին քաջ հայտնի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ մեկնարկեց իմ դեմ սուտ մեղադրանքի հիման վրա հարուցված քրեական գործով դատավարությունը: Այն, որ իշխանությունները սվիններով ընդունեցին 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իմ նախաձեռնությամբ Միասնական ընտրական շտաբի ստեղծումը, այն որ ընտրարշավի ընթացքում դրեցին իմ դեմ այսօր վարվող երեք դատական գործերի հիմքերը, զարմանալի չէր, եթե հաշվի առնել, որ իմ կողմից առաջարկված քաղաքական ուժերի միավորման մեխանիզմը բերեց ծանրակշիռ արդյունքի. Միասնական շտաբին մաս կազմող բոլոր ուժերը միասնաբար դիմեցին Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ընտրական օրենգրքի այն դրույթները, որոնք արգելափակում են ընտրություններից հետո քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը:

Սակայն այսօր ակնհայտ է, որ իշխանություններին ահ ու սարսափ էր ներշնչել ոչ այնքան այդ արդյունքը, որքան Հայաստանի քաղաքագետների միության վարչության և իմ կողմից գործի դրված որոշակի ընդհանուր նպատակների շուրջ քաղաքական կուսակցությունների միավորման մեխանիզմը՝ այն քաղաքագիտական տեխնոլոգիան, որը մենք կիրառեցինք: Հասկանալի էր, որ այն իր մեջ պարունակորմ է լրջագույն վտանգ բռնապետական վարչախմբի համար, որը իր գործունեության հաջողականությունը միշտ կապել և այսօր էլ կապում է «բաժանիր, որ տիրես» տխրահռչակ գործելակերպի հետ:

Հասկանալի էր, որ այդ նույն մեխանիզմը կարող էր գործի դրվեր նաև նախագահական ընտրությունների ընթացքում: Պետք է արժանին մատուցել Սերժ Սարգսյանին, ում հաջողվեց հասնել նրան, որ ես ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո հայտնվեմ ոչ թե Ազգային Ժողովում, այլ ամբաստանյալի աթոռին: Ճիշտ և խելացի հաշվարկ էր. առանց մերանի մածուն չի լինում: Դա այն ժամանակ չհասկացան Միասնական շտաբին մաս կազմող ուժերը: Չհասկացան նույնիսկ նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ «մերանի» բացակայությամբ հայտնվեցին «համընդհանուր քցոցիի» հորձանուտում:

Հիմա այս պատմության մեջ, ո՞վ է «վերջին զոհը»՝ Լևոն Տեր – Պետրոսյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը , Վարդան Օսկանյա՞նը թե ձեր facebook-յան ընկերը:

Ничего, ребята, прорвемся…

Ամենակարևորը չկորցնենք բռնապետությունը ծիծաղով հաղթելու ընդունակությունը: Ծիծաղենք, ինչպես ես էի դատավարության ընթացքում ծիծաղում պետական մեղադրողի վրա: Բռնապետությունը այդ համընդհանուր ծիծաղից կփլվի՝ հաստատ կփլվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում