«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան և ավագ Սթիվեն Ջերարդը աջակցել է իր թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին և նշել, որ նրա կարգի ֆուտբոլիստը պետք է հնարավորություն ունենա խաղալու Չեմպիոնների Լիգայում:
«Մենք պետք է քառյակում լինենք գոնե հենց նրա համար, որ Սուարեսն արժանի է խաղալու Չեմպիոնների Լիգայում: Լուիսը միայն ինքը գիտի իր երազանքների մասին:
Ես կրկին հաստատում եմ, որ բացառությամբ Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի, Սուարեսը լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում»,- Ջերարդին մեջբերում է բրիտանական մամուլը:








































