«Բավարիա»-ի և «Չելսի»-ի նախկին կիսապաշտպան Միխայել Բալաքը փորձել է պարզել պատճառները, թե ինչու է Խոսեպ Գվարդիոլան նախընտրել մյունխենյան ակումբ տեղափոխվել, ոչ թե լոնդոնյան:
«Եթե ցանկանում եք երկար ժամանակ աշխատել ակումբում, ապա պետք է ամեն ինչ կառուցել վստահության հիմքի վրա: Պետք է առողջ մթնոլորտ ստեղծել ակումբի շուրջ: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով Գվարդիոլան հրաժարվեց գլխավորել լոնդոնյան ակումբը: Սակայն «Բավարիա»-ն նույնպես մեծ փորձություն է Պեպի համար:
Ոչ ոք Գերմանիայում չէր սպասում, որ Գվարդիոլան կընտրի «Բավարիա»-ն: Դա վկայում է այն մասին, որ Պեպի համար գումարն առաջնային չէ: Նա մարզիչ է, ով դավանում է սեփական փիլիսոփայությունը»,- ասել է Բալաքը:








































