«Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանին հարցազրույց է տվել իտալական լրատվամիջոցներին և հայտնել, որ չի պատրաստվում լքել իր ներկայիս ակումբը:
«Ես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ խաղալու և գոլեր հեղինակելու այս ակումբում: Ինչպես և նախկինում, այժմ էլ ես ակումբիս շահերն ավելի բարձր եմ դասում, քան սեփականը: Այդպես եղել է և միշտ կլինի:
Ջանք չեմ խնայի հանուն «Նապոլի»-ի և ակումբի երկրպագուների հաջողությունների: Հուսով եմ, որ կարող եմ անջնջելի հետք թողնել «Նապոլի»-ի և Նեապոլի պատմության մեջ: Հնարավոր է անգամ, որ ես կրկնեմ Մարադոնայի նվաճումները»,- նշել է Կավանին:









































