ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությանը նվիրված պարահանդեսին կերգի Լեդի Գագան: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով միջոցառման կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրին:
Պարահանդեսը տեղի կունենա 2013թ. հունվարի 22-ին՝ Օբամայի երդմնակալությունից 1 օր անց: Ելույթը նախատեսված է Օբամայի նստավայրում՝ Սպիտակ տանը:
Ի տարբերություն պաշտոնական արարողության, որտեղ նորընտիր նախագահը երդվում է Աստվածաշնչի վրա, նման պարահանդեսները հրապարակային չեն. դրանք մասնավոր փակ միջոցառումներ են:
Ավանդաբար, Սպիտակ տուն են գալիս հյուրեր, որոնք հրավիրված են ԱՄՆ ղեկավարության կողմից: Ավանդույթը սկիզբ է առել դեռևս Ջորջ Վաշինգտոնի ժամանակներից:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, երդմնակալությանը հանդես կգա երգչուհի Բեյոնսեն, որը կկատարի ԱՄՆ հիմնը, ինչպես նաև Ջեյմս Թեյլորը, Սթիվի Ուանդերն ու Քելի Քլարքսոնսը:









































