Եթե Հունաստանի կառավարությունը բարեխղճորեն ավարտի տնտեսական բարեփոխման գործընթացը, ապա հավելյալ ֆինանսական օգնության կարիք չի ունենա: Ինչպես հաղորդում է France 24-ը, նման կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը:
«Բայց այն դեպքում, եթե կառուցվածքային բարեփոխում չիրականացվի, ապա Աթնեքից կպահանջեն բյուջետային ծախսերի հետագա կրճատում»,- հավելել է Լագարդը:
Նրա խոսքրեով՝ Հունաստանի ապագան իր իսկ ձեռքերում է, և միայն երկրից է կախված՝ արդյոք կիրականացնի՞ տնտեսության բարեփոխման և դեֆիցիտի կրճատման ծրագիր:
Դրա հետ մեկտեղ, Լագարդն ասել է, որ աշխատանքի ընթացքում լավ հարաբերություններ է հաստատել Հունաստանի վարչապետի և ֆինանսների նախարարի հետ ու վստահ է նրանց ազնվության մեջ:
Ավելի վաղ Հունաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Փոլ Թամփսոնը հայտարարել է, որ իր կարծիքով՝ երկիրը դեռևս նոր ֆինանսական օգնության փաթեթների կարիք ունի:






































