Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հետ:
Ֆուտբոլիստն ազնվորեն հայտնել է, որ ցանկանում է լքել ակումբն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ցանկությունը պայմանավորված է այն փաստով, որ կատալոնական ակումբի կազմում բավականաչափ խաղային ժամանակ չի ստանում, մինչդեռ իր ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի գրանդներ:
Վիլյայի ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի ակումբները: Ֆուտբոլիստը նաև Վիլանովային հայտնել է, որ հոգեբանական ծանր վիճակում է:









































