Պաշտոնապես չի հայտարարվել, որ Լինդսի Լոհանը հանդիպում է բրիտանական The Wanted խմբի անդամ Մաքս Ջորջի հետ, սակայն նրանք իրենց հարսնացուի և փեսացուի նման են պահում: Օրերս երիտասարդը հոլիվուդյան սկանդալային դերասանուհուն բերել է իր հայրենի Մանչեսթր և ծանոթացրել ծնողների հետ: Լուրերի համաձայն՝ երգչի հարազատները իրենք են հրավիրել աղջկան, իսկ Լինդսին մի ամբողջ օր է նրանց հետ անցկացրել:
Երգչին և դերասանուհուն առաջին անգամ միասին տեսել են 2012 թվականի նոյեմբերին: Ընդ որում՝ նրանց հարաբերությունները տարօրինակ բնույթ էին կրում. Լինդսին պարբերաբար կարելի է նկատել ուրիշ տղամարդկանց ընկերակցությամբ, իսկ Մաքսին հաճախակի են այցելում նրա նախկին ընկերուհիները:









































