2013-ին Չինաստանը կպահպանի աշխարհում սմարթֆոններ արտադրող առաջատարի իր կարգավիճակը և համաշխարհային շուկա կմատակարարի 240 մլն սարքավորում։ Դա կկազմի աշխարհի հաղորդակցման միջոցների մեկ երրորդը, գրում են տեղական ԶԼՄ-ները։
Շուկայի վերլուծաբանների կարծիքով՝ զարգացած երկրներում սմարթֆոնների վաճառքը կավելանա։ Սակայն հիմնական սպառողները կմնան զարգացող երկները, դա կնպաստի այս տարի շուկայի 70-80% աճին։
ՉԺՀ-ի ներքին շուկայում ազգային ապրանքանիշերն ակտիվորեն կմրցակցեն միջազգային խաղացողների հետ, հատկապես ոչ մեծ քաղաքներում։ Չինական Lenovo Group, Huawei Technologies Co. Ltd. և ZTE Corp ընկերություններն արդեն թողարկել են մի շարք բյուջետային սմարթֆոններ։ Այս սարքավորումների միջին գինը կկազամի 1 000 յուան (160 դոլար)։











































