Շքեղ մանիկյուր ունեցողների, ինչպես նաև արհեստական ճանապարհով աճեցրած եղունգների սիրահարների համար շատ դժվար է օգտվել սենսորային հեռախոսներից: Նրանք արհեստական եղունգներով սենսորային էկրանին սեղմելով՝ զրոյական արձագանք են ստանում: Այժմ այդ խնդրի լուծման նոր եղանակ է հայտնաբերվել:
Ամերիկյան արտադրողներից մեկը շքեղ եղունգներ ունեցողների համար ստեղծել է հատուկ հարմարանք, որը պարունակում է չիպ: Մայիսին սպասվում է դրա զանգվածային վաճառք: Նորարարության հեղինակները նշել են, որ կնոջ գեղեցկությունը տեխնոլոգիական նորամուծություններին չպետք է հակադրվի:
Falsie անվանմամբ միկրոչիպը խնդրի լուծման իդեալական տարբերակ է: Այն գնային առումով հասանելի կլինի յուրաքանչյուր սենսորային հեռախոս ունեցողի:
Միկրոչիպն ուղղակի հագցնում են եղունգներին: Սկզբնական շրջանում այն գուցե այդքան էլ հարմարավետ չլինի, սակայն հետո կդառնա սովորական։






































