Լուրերն այն մասին, որ Ռիհաննան բրիտանական River Island մակնիշի համար պարկուճային հավաքածու կստեղծի, տարածվել էին 2012թ-ի ամռանը: Այդ ժամանակից երգչուհու երկրպագուները անհամբերությամբ սպասում էին: Ռիհաննան չկարողացավ լռություն պահպանել և իր ստեղծած հագուստներից մեկով շրջեց Լոս Անջելեսում: Այժմ արդեն հայտնի է պրեմիերայի պաշտոնական ամսաթիվը: Այն 2013թ-ի փետրվարի 16-ին կկայանա Լոնդոնի Նորաձևության շաբաթի շրջանակներում: Գարուն-ամառ 2013-ը խոստանում է երգչուհու ոճի պես վառ լինել:
River Island-ի համար Ռիհաննայի հավաքածուն վաճառքում կհայտնվի 2013թ-ի մարտի 5-ին: «Իմ երազանքները վերջապես իրականացան: Ես վաղուց էի ցանկանում հագուստի իմ հավաքածուն ստեղծել: River Island-ի հետ աշխատելու հնարավորությունը և լոնդոնյան Նորաձևության շաբաթում դրանց ներկայացումը ճակտագրի իսկական նվեր էր ինձ համար: Շատ հետաքրքիր է իմանալ երկրպագուներիս և քննադատների կարծիքը»,- իր աշխատանքերի տպավորությունների մասին պատմել է Ռիհաննան:











































