«Փյունիկ»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` այսօրվանից թիմը սկսել է տարվա առաջին ուսումնամարզական հավաքը, որը կտևի մինչև փետրվարի 1-ը: Ակումբն արդեն հանգրվանել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքի ընթացքում նախատեսվում են 2 ընկերական հանդիպումներ: Հունվարի 25-ին մեր թիմն ուժերը կչափի Մարտունու «Ալաշկերտ» ակումբի հետ:
Եվս մեկ հանդիպում նախատեսվում է փետրվարի 1-ին, սակայն մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Լուսանկարը` «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:











































