Կոլումբիայի իշխանությունները պատրաստ են ապստամբական խոշորագույն FARC խմբավորման հետ զինադադարի ավարտին: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանթոսը: Նրա խոսքով՝ անվտանգության ուժերը պատրաստ են բռնության ցանկացած հնարավոր գործողության: Նա նաև դիմել է ապստամբներին՝ զգուշացնելով նրանց ռազմական գործողությունների վերսկսման մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախագահն ընդգծել է, որ ահաբեկչական գործողություններն իրականացնելը հեշտ է, սակայն դա թուլության նշան է:
FARC-ը միակողմանի զինադադարի մասին հայտարարել էր երկու ամիս առաջ՝ Կուբայում խաղաղ բանակցութունների մեկնարկին զուգահեռ: Գործողությունների ժամկետը լրանում է հունվարի 20-ին: Միևնույն ժամանակ Կոլումբիայի կառավարությունը հրաժարվել է կազմակերպության դեմ մարտական գործողությունների դադարեցումից՝ կարծելով, որ FARC-ն այդ կերպ վերազինվում է:
Կուբայում FARC-ի և կառավարության միջև բանակցութուններն առաջինն էին վերջին տասնամյակում, որի նպատակն է Կոլումբիայում հակամարտության կարգավորումը, որը շարունակվում է արդեն 5 տասնամյակ: Այդ ընթացքում զոհվել է մոտ 600 հազար մարդ, տուժել առնվազն 5 մլն մարդ:








































