Եթովպիայում տեղի ունեցող Սուդանի և Հարավային Սուդանի միջև բանակցությունները՝ սահմանամերձ գոտու վերաբերյալ, փակուղում են հայտնվել: Կողմերը չկարողացան պայմանավորվածության գալ վիճելի գոտուց զորքերի դուրսբերման վերաբերյալ և փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին, ինչն էլ իր հերթին կհետաձգի նավթի արտահանումը:
Բանակցությունները հետաձգվել են մինչև փետրվարի 13-ը, հաղորդում է Reuters-ը: Սակայն Աֆրիկյան միության հայտարարությունում նշվում է, որ 2 կողմերն էլ հասել են «նշանակալից առաջընթացի» և հետագայում էլ կշարունակեն բանակցությունները:










































