Ամերիկյան Միսսիսիպի նահանգի ոստիկանությունը փնտրում է չարագործին, որը կրակ էր բացել շքերթի ժամանակ՝ վնասվածքներ հասցնելով մեկ մարդու: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ կեսօրից հետո, նահանգի շրջկենտրոն հանդիսացող Ջեքսոն քաղաքում՝ ի պատիվ աֆրոամերիկացիների իրավունքների համար պայքարի մարտիկ Մարտին Լյութեր Քինգի անցկացվող շքերթի ժամանակ: Կրակոցը հնչել է հանդիսատեսի համար նախատեսված հատվածում: Չարագործին հաջողվել է անհետանալ ամբոխի մեջ և թաքնվել:
Տուժած 23-ամյա տղամարդը կրծքավանդակի հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է: Բժիշկները երիտասարդի վիճակը կայուն են գնահատում: Ըստ տեղեկությունների՝ ոստկանությունը տաք հետքերով ձերբակալել է տեղի բնակիչ մի տղամարդու, որը ցուցունք է տվել դեպքի առնչությամբ և ազատ արձակվել:
Հավելենք, որ Խաղաղության նոբելյան մրցանակակիր, ռասիզմի և խտրականության դեմ պայքարող Մարտին Լյութեր Քինգը ծնվել է 1929 թվականի հունվարի 15-ին, սպանվել 1968 թվականին: Ավանդույթի համաձայն՝ ի հիշատակ նրա՝ շքերթներ են կազմակերպվում Ջեքսոնում նրա ծննդյան օրվան հաջորդող հանգստյան օրերին: