Իրանի ծովակալության հրամանատար, ծովակալ Հաբիբուլա Սայարին հայտարարել է «Իսլամական Հանրապետության՝ 24-րդ նավատորմի նավերի Միջերկրական ծով» իջեցնելու մասին, հաղորդում է Mignews-ը:
Սայարին հայտարարել է. «24-րդ նավատորմը առաջիկա 3 ամիսներին վերահսկելու է Հնդկական օվկիանոսը, Ադենյան ծոցը, Բաբ ալ-Մենդեբը, Կարմիր ծովը և Միջերկրական ծովը»:
Ծովակալն ավելացրել է, որ 23-րդ նավատորմի նավերը հաջորդ շաբաթ Իրան կվերադառնան:
Ծովակալը նաև բավարարված է Վելաիաթ 91-ի ծովային զորավարժություններով, որոնք անց են կացվել հսկայական ծովային տարածություններում՝ Օրմուզյան նեղուցից մինչև Հնդկական օվկիանոս:










































