Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Օբամայի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը

Հունվարի 21-ին Օբաման կյանքում երկրորդ անգամ երդում կտա որպես ԱՄՆ նախագահ: Մասնավոր արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը` կեսօրին (Երևանի ժամանակով ժամը 21:00-ին):

Արարողությանը կմասնակցեն միայն պետության ղեկավարի ընտանիքի անդամները, վարչակազմի որոշ աշխատակիցներ և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը նույնպես պետք է երդմնակալի: Արարողությանը լրագրողներից կմասնակցեն միայն նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները:

Արարողությունից առաջ Օբաման ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին` Առլինգթոնի գերեզմանատանը, իսկ երեկոյան պետության ղեկավարն ու փոխնախագահը հանդես կգան ելույթներով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օբամայի երդմնակալությանը հանդես կգան հանրահայտ աստղեր, մասնավորապես` երգչուհի Բեյոնսեն կերգի ԱՄՆ-ի ազգային հիմնը, հայրենասիրական երգեր կերգեն Ջեյմս Թեյլորը և Քելի Կլարքսոնը:

Այդ ամենը տեղի կունենա Կապիտոլիումի աստիճանների վրա, և Բարաք Օբաման ելույթ կունենա ԱՄՆ-ի հավաքված քաղաքացիների առջև: Ինչպես սպասվում է՝ երդմնակալությանը կմասնակցի ավելի քան 1 մլն մարդ:

Փորձագետների գնահատականներով՝ այս տարի երդմնակալության արարողության ծախսերը, նախորդ տարիների համեմատ, ռեկորդային կլինեն:

Երդմնակալության պաշտոնական արարողությունները Կապիտոլիումի մոտ տեղի կունենան հունվարի 21-ին: Բանն այն է, որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն` նախագահը պետք է երդմնակալի հունվարի 20-ին, իսկ այդ օրն այս տարի համընկնում է կիրակի օրվան: Այսօր փակ են դատարաններն ու այլ պետական հաստատություններ, այդ իսկ պատճառով Օբաման կերդմնակալի կրկնակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում