Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «ավելի քան համարժեք» է համարել Ալժիրի իշխանությունների պատասխանը գազային օբյեկտում պատանդներ ազատագրելիս, որոնցից 27-ը զոհվել է հատուկ գործողությունների ընթացքում, հաղորդում է Ռեյթեր գործակալությունը:
«Մենք դեռևս չգիտենք բոլոր մանրամասները, բայց երբ ահաբեկիչները որպես պատանդ պահում են այդքան մեծ թվթվ մարդկանց և այդքան սառը վճռականությամբ պատրաստ են սպանել նրանց, ինչ և արել են, Ալժիրի պատասխանը, իմ կարծիքով, ինչպես ես դա տեսնում եմ, ավելի քան համարժեք էր, քանի որ չէր կարող լինել ոչ մի տեսակի բանակցություն»,- Օլանդի խոսքերը մեջբերում է գործակալությունը:











































