Մեքսիկայի Չետումալ քաղաքի ոստիկանները բանտերից մեկում կոկորդիլոս են հայտնաբերել, հաղորդում է Internovosti-ն:
Բանտարկյալները ընտելացրել են կենդանի կոկորդիլոսին և որպես տնային կենդանի պահել այն նույն խցում, որտեղ պատիժ են կրում:
Թե ինչպես է կենդանին հայտնվել բանտի տարածքում` իրավապահները դեռ չեն պարզել:
Հետախուզության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են նաև 28 աքաղաղ: Ինչպես հայտնի է դարձել, պատիժ կրողները հաճախ են աքաղաղների մենամարտեր կազմակերպում, որպեսզի զվարճանան և, ինչու չէ, գումար վաստակեն:







































