Բրիտանացի երգչուհի Ադելի «21» անունը կրող ձայնասկավառակը բրիտանական երաժշտական չարտերի առաջին հորիզոնականից չի իջնում արդեն 10-րդ շաբաթն անընդմեջ: Այս մասին հաղորդում է Gigwise կայքը:
Այսպիսով, Ադելը դարձել է առաջին երգչուհին, ում հաջողվել է 10 շաբաթ շարունակ գլխավորել չարտերը: Մինչ այդ առաջնությունը պատկանում էր Մադոննային, ով 1990թ.-ին The Immaculate Collection ձայնասկավառակով 9 շաբաթ շարունակ գլխավորել էր չարտերը: