Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է 55 երկրների միջնորդությունը ՄԱԿ ԱԽ-ին առ այն, որ Միջազգային քեական դատարանին (ՄՔԴ) հանձնվի Սիրիայում կատարված ռազմական հանցագործությունների գործը, հաղորդում է Интерфакс-ը։
Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարություններում նշված է, որ միջնորդող պետություններն անտեսում են «արտերկրից հովանավորվող ահաբեկիչների դեմ պայքարելու Սիրիայի իրավունքը»։ Դամասկոսը միջնորդագիրը համարել է «ստահոդ և միակողմանի մոտեցմամբ»։
Միջնորդագիրը ստորագրվել է հունվարի 14-ին Շվեյցարիայի նախաձեռնությամբ, որը յոթ ամսվա ընթացքում ստորագրություններ է հավաքել։
ՌԴ-ն սիրիական դոսյեները ՄՔԴ-ին հանձնելը համարել է վաղաժամ և ապակառուցողական։







































