Ալժիրի գազային օբյեկտում պատանդներին ազատելու քառօրյա գործողությունների ընթացքում զոհվել է 25-27 մարդ, որոնց պահում էին ահաբեկիչները: Այս մասին հաղորդում է եգիպտական մամուլը՝ վկայակոչելով Ալժիրի անվտանգության ծառայության ներկայացուցչին:
«Նախնական տվյալներով, որ մենք ունենք շաբաթ առավոտյան Ալժիրի հատուկ նշանակության ջոկատի վերջին հարձակումից հետո, հակաահաբեկչական գործողությունների 4 օրերի ընթացքում զոհվել է 25-27 պատանդ: Զոհվել են ինչպես Ալժիրի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ»,- հաղորդել է Ալժիրի ուժային գերատեսչության ներկայացուցիչը:






































