Ֆինանսական տեսանկյունից հոլիվուդյան ամենահաջողակ զույգերի վարկանիշային աղյուսակը գլխավորում են Քրիստեն Ստյուարտը և Ռոբերտ Փաթինսոնը. նրանք «Մթնշաղ» ֆիլմի գլխավոր դերակատարներն են, հաղորդում է Forbes-ը:
Ամսագիրը հաշվել է վերջին երեք տարիներին ֆիլմերի վարձույթներից ստացված եկամուտները:
Ստյուարտի և Փաթինսոնի շնորհիվ «Մթնշաղ» ֆիլմը հավաքել է 1.17 միլիարդ դոլար:
Երկրորդ հորիզոնականում են հայտնվել Չենինգ Թատումը և Ռեյչել Մակադամսը, որոնք նկարահանվել են «Երդում» ֆիլմում: Ֆիլմը վաստակել է ավելի քան 200 միլիոն դոլար: Թատումը զբաղեցրել է նաև 6-րդ հորիզոնական Ամանդա Սայֆրիդի հետ («Սիրելի Ջոն» ֆիլմում):
Լավագույն եռյակը եզրափակում են Ջենֆեր Էնիսթոնը և Ադամ Սենդլերը («Ձևացիր իմ կինը»): Ֆիլմը վաստակել է շուրջ 200 միլիոն դոլար:











































