Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախորդ տարի Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի համար գնել է ավելի քան 8.6 հազար տոմս: Տոմսերի ընդհանուր գումարը եղել է 1.94 մլն դոլար (1.216 մլն ֆունտ), հաղորդում է BBC-ն:
Բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված 4 հազար տոմսի արժեքը կազմել է 1.46 մլն դոլար (916 հազար ֆունտ ստերլինգ), իսկ տեղի վարչակազմի համար գնված տոմսերն արժեցել են 480 հազար դոլար (300 հազար ֆունտ ստերլինգ): Տարբեր նախարարների տրվել է ընդհանուր թվով 60 ամենաթանկ տոմս` մեկ տոմսը 1160 դոլար (725 ֆունտ ստերլինգ) արժեքով:







































