Monday, 29 06 2026
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հայտարարությունը

Վերլուծելով Ստեփանակերտ թռիչքներ կատարելու շուրջ Ադրբեջանի հայտարարություններն, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը նշում է, որ Եվրոպայի և աշխարհի ոչ մի երկիր նորմալ չընդունեց քաղաքացիական ավիացիայի ոչնչացման շուրջ այդ հայտարարությունները, բացի Թուրքիայից: ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանն այդ առթիվ նշում է, որ հատկապես տարօրինակ է Թուրքիայի ռեակցիան, եթե հաշվի առնենք, որ համանման իրավիճակում թուրքական և ադրբեջանական ավիաընկերություններն իրագործում են թռիչքներ հյուսիսային Կիպրոս: Թուրքիան, ցավոք սրտի, վարպետորեն օգտվելով հայ-թուրքական արձանագրությունների տված հնարավորություններից, ամբողջովին ներգրավվեց արցախյան հարցի կարգավորման գործընթացին` միակողմանիորեն պահելով զուտ Ադրբեջանի շահերը: Այդ մասին առաջին անգամ հրապարակավ պարոն Գրիգորյանը բարձրաձայնեց 2010թ.-ի մայիսին Զալցբուրգի «Թուրքիա-ԵՄ>» ֆորումի ընթացքում Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, իշխող կուսակցության փոխնախագահ Սյուաթ Կինիկլիօղլուի հայտարարության հիման վրա: Ինչպես հայտնեց պարոն Գրիգորյանը ՀՀ ԱԳՆ-ին և ԶԼՄՆ-ին, պարոն Կինիկլիօղլուն դիմել էր նրան որպես ԵՀՄՖ-ի նախագահի` խնդրանքով միջնորդելու, որպեսզի սփյուռքի հայկական կազմակերպությունները համաձայնվեն վարչապետ Էրդողանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև իբր թե կայացած բանակցությունների արդյունքի հետ` Ադրբեջանին երկու արցախյան ազատագրված տարաքներ վերադարձնելու պայմանի շուրջ: Գրիգորյանը հենց տեղում հայտարարել էր, որ ՀՀ նախագահի հետ այդպիսի պայմանավորվածություններ անհնարին էր, որ թուրքական կոմղ ունենար, քանի որ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ արձանագրությունների մեջ նախապայմաններ չկան և չէին կարող լինել: Ավելին, Գրիգորյանը հարցրել էր, թե ինչպես կարող է Թուրքիան պահանջել արցախյան հարցի լուծման իր տարբերակը և Հայաստանին անվանել օկուպանտ, երբ Թուրքիան ինքն օկուպացրել է հյուսիսային Կիպրոսի տարածքը: Թուրք բարձրագույն ներկայացուցչի պատասխանը հետևյալն էր.
1. Թուրքիան չի օկուպացրել Կիպրոսի տարածքը այլ փրկել է Կիպրոսում ապրող թուրք ժողովրդին ոչնչացումից` ընտրելով օգնության ռազմական ուղին / ասել է թե ինտերվենցիա է կատարել/
2. ի տարբերություն Արցախի հյուսիասային Կիպրոսը ճանաչվցած է որպես անկախ հանրապետություն գոնե մեկ երկրի` Թուրքիայի կողմից
Այսօր վերլուծելով ասվածը պարզ է դառնում, որ առաջին կետը ամբողջովին վերաբերվում է նաև Արցախի պարագային, ընդ որում ինքնապաշտպանությունը կազմակերպվել է հենց արցախյան ուժերի կողմից և տարածքները ազատագրված են ոչ թե գրավված, սակայն երկրորդ կետում թուրքական իշխանությունները ճիշտ են. ՀՀ չի ճանաչել դեռևս Արցախի անկախությունը: Վերլուծությունից հետևում է, որ ՀՀ-ը պետք է առաջին իսկ առիթով ընդունի Արցախի անկախությունը` նախադեպ ստեղծելով նաև մյուս երկրների համար: Ընդ որում այդպիսի առիթներ արդեն եղել են: Վերջին հիանալի առիթը Հաագայի դատարանի կողմից Կոսովոյի անկախության օրինականացման փաստն էր:
Փաստորեն Ադրբեջանը, այսօր քննարկելով Ստեփանակերտ թռիչքների շուրջ իրավական նորմերի հարցը, դուրս է գալիս իր այն մոտեցումից, որ Արցախը նա համարում է իր տարածքը: Այդ հարցը մեկընդմիշտ կվերանա, երբ ՀՀ ընդունի Արցախի անկախությունը: Դրա համար հիանալի առիթ է այսօր թռիչքների ապահովությունն իրականացնելու համար Արցախի անկախությունը հայտարարելու հնարավորությունը: Կարծում ենք մինչ մայիսի ինը կարելի է օգտվել հարցի շուրջ մեծացող լարվածությունից և այն լուծել Արցախի անկախությունն ընդունելու հայտարարությամբ: Հատկապես սրան նպաստում է նաև Արցախին բանակցությունների կողմ ճանաչելու խիստ անհրաժեշտությունը, առանց որի արցախյան հարցի լուծումը Մինսկի խմբի շրջանակներում ակնհայտորեն դարձել է անհնարին:
Այնուհետև, և արցախյան և ցեղասպանության հարցում Թուրքիայի սպեկուլացիաների դեմն առնելու համար ՀՀ նախագահը պետք է ետ կանչի իր ստորագրությունները կասեցնելով արձանագրությունները` ելնելով հատկապես նրանից, որ Թուրքիան ոչ մոտիկ կամ տեսանելի ապագայում և ոչ էլ դրան հետևած ժամանակահատվածում չկատարեց պայմանավորվածությունը ու չվավերացրեց արձանագրությունները: Ավելին, օգտվելով արձանագրությունների անճշտություններից, Թուրքիան առաջ քաշեց նախապայմաններ ցեղասպանության դեմ և արցախյան հարցում` ներկայացնելով իր տեսակետներն, որոնք ամբողջովին հակասում են համաշխարհային հանրության պատկերացումներին: Կասեցնելով այս արձանագրությունները ՀՀ կստեղծի նոր իրավիճակ. կամ կպատրաստվեն նոր արձանագրություններ, որոնք կլինեն առավել հստակ և գրագետ ձևակերպված ու թույլ չեն տալ թուրքական կողմին խուսանավելու, կամ Թուրքիան ստիպված կլինի հրաժարվել «զրո խնդիրներ հարևանների հետ» իր կարգախոսից ու կունենա նոր խնդիրներ ԵՄ-ին անդամակցելու հարցում:
Վերջերս <<Ազգ>> թերթին տրված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն վերահաստատեց իրենց մոտեցումները վերոհիշյալ հարցերի շուրջ: Սա նշանակում է, որ ՀՀ-ը պարտավոր է արագ լուծում տալու , որի պատճառով էլ մեր տված առաջարկները համարում ենք շատ ակտուալ: Ուզում ենք հիշեցնել նաև անցյալ ամառ ԵՀՄՖ-ի կողմից ներկայացրած տեղեկատվությունը այն մասին, որ շրջանառվում են քննարկումներ ազատագրված տարածքներ խաղաղապահ զորքեր մտցնելու հետ կապված: Ընդ որում այս գործողությունը չափազանց հետաքրքրում է հատկապես ԱՄՆ-ին, քանի որ նրան ընձեռնվում է Իրանի սահմանը շրջապակելու եզակի հնարավորություն: ԵՀՄՖ-ի հայտարարության մեջ ժամանակին ասված էր, որ այդ նպատակն իրականացնելու համար ադրբեջանա-արցախյան ճակատի վրա լարվածությունը արհեստականորեն թեժացվելու է: Սրա դեմ հանդես եկավ կարճ հայտարարությամբ ՀՀ ԱԳՆ-ը, սակայն վերջին ամիսները ապացուցեցին մեր տեղեկատվության ճշմարտացիությունը: Ամփոփելով վերոհիշյալ վերլուծությունները, ևս մեկ անգամ հայտարարում ենք հրատապ քայլերի կիրառման անհրաժեշտության մասին ու առաջարկում մեր լուծումները
ա. հայտարարել Արցախի անկախությունը
բ. կասեցնել արձանագրությունների գործունեությունը

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
04.04.11 թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում