Ճապոնիայի Ինոկասիր կենդանաբանական այգում Խանակո անունով ամենատարեց փիղը տոնում է իր տարեդարձը: Նա դարձել է 66 տարեկան: Մեծամասշտաբ տոնակատարությունը տեղի է ունենում այսօր:
Հարյուրավոր մարդիկ ժամանել են Մուսասինո քաղաք, որպեսզի շնորհավորեն Խանակոյին:
Տոնակատարության ծրագրի մեջ մտնում են տարբեր միջոցառումներ ինչպես հենց տոնակատարության «մեղավորի», այնպես էլ այցելուների համար:
Խանակոյի ծննդյան կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ, բայց երբ 1949 թվականին նրան բերեցին Ճապոնիա, կառավարության որոշմամբ հենց այդ տարվա հունվարի 1-ն էլ ճանաչվեց փղի ծննդյան օր:
Փղին մշտապես կերակրել են մանր կտրատած մրգերով և բանջարեղենով:
Անցած տարի նա անցավ Սուվակո անունով փղի ռեկորդը, որը սատկել էր 2008 թվականին:








































