Saturday, 04 07 2026
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին

«Դինքի սպանությունից հետո հայերի գիտակցության մեջ շատ բան է փոխվել»

Հրանտ Դինքի սպանությունից վեց տարի է անցել, մինչդեռ նրանք, ովքեր պետք է պատասխան տային նրա սպանության համար, մինչ օրս ազատության մեջ են. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր Ստամբուլում կազմակերպվելու է երթ դեպի «Ակօս»-ի խմբագրություն` ի հիշատակ հայ լրագրող, մեծ հայրենասեր Հրանտ Դինքի:

«Ընդհանրապես՝ ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ամբողջ աշխարհում կազմակերպվելու են միջոցառումներ, ելույթ են ունենալու շատ ճանաչված մարդիկ: Բոլորն էլ հետևողականորեն պահանջելու են, որ Դինքի սպանությունն անպատիժ չմնա:

Շատ կարևոր եմ համարում հատկապես Ջեմալ փաշայի թոռան ելույթը: Նա Հայոց ցեղասպանության մասին գիրք է հրատարակել, որի կազմին հենց իր նկարն է՝ Ծիծեռնակաբերդում ծնկաչոք ներողություն խնդրելիս: Նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ընդունում է նաև, որ Դինքին սպանել են իր հայ լինելու, Թուրքիայում հայանպաստ գործունեություն ծավալելու համար»,-ասաց նա:

Բագրատ Էստուկյանի դիտարկմամբ` հայերը Դինքի կենդանության օրոք այնքան էլ մեծ սեր ու հարգանք չէին տածում նրա նկատմամբ. «Հրանտը մի շատ հետաքրքիր և ըստ իս` շատ ճիշտ գաղափար էր առաջ տանում: Նա ասում էր, որ հայերը չպետք է թուրքերին իրենց թշնամի համարեն, թշնամանքը պետք է լինի միայն ազգայնական որոշ գաղափարների հանդեպ: Չէ՞ որ թուրքերի մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք ամենևին էլ այնպես չեն մտածում, ինչպես իրենց նախնիները: Այս մոտեցումը հայ հասարակության, իշխանությունների, ինչպես նաև շատ այլ քաղաքական գործիչների հավանությանը չէր արժանանում: Եվ շատերն այն ժամանակ նույնիսկ ասում էին, որ Հրանտ Դինքն ուղղորդվում է Թուրքիայի իշխանության կողմից»:

Հարցին` Դինքի սպանությունից հետո հայ հասարակության գիտակցության, հայ-թուրք հարաբերությունների մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է, կարողացե՞լ է արդյոք Հրանտ Դինքն իր համոզմունքները փոխանցել մեզ, Էստուկյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո: Եթե այս հարցը ինձ տայիք մի քանի տարի առաջ, գուցե ես տայի այլ պատասխան, բայց այսօր կարծիքս ամբողջովին այլ է: Ես տեսնում եմ, որ հայերն ու թուրքերը միասին ինչ-որ ծրագրեր են կազմակերպում, եթե ավելի կոնկրետացնեմ՝ ազգի դավաճանություն չեն համարում այն հանգամանքը, որ կարող են թուրքի հետ մի բեմում կանգնել: Դինքն էլ էր այդ գաղափարի կողմնակից: Նա էլ էր ուզում, որ երկու ազգերի միջև թշնամանքը վերանա»:

Բագրատ Էստուկյանի կարծիքով` Հրանտ Դինքի սպանության համար մեղավոր է Թուրքիա պետությունը և ոչ թե կառավարությունը. «Կառավարությունը կարող է ընտրությունների արդյունքում փոխվել, իսկ պետությունը՝ ոչ: Դինքի դատավարությունների ժամանակ նրա իրավապաշտպանները մատնացույց արեցին այնպիսի մարդկանց, այնպիսի գործիչների, որոնց մեղքը հիմնովին ապացուցված էր: Ապացուցված էր այս գործում նաև շատ թուրք պատգամավորների, նույնիսկ ոստիկանության մեղքը, սակայն այդ ամենն առ այսօր չի ապացուցվել»:

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթը, որը կրում էր սպիտակ գլխարկ, հրազենային 3 կրակոց էր արձակել «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի գլխին և բացականչել՝ գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում