Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի` «Նյուքասլ»-ի դեմ տարած հաղթանակի մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Կարծում եմ, որ մենք 90 շարունակ տիրում էինք խաղային նախաձեռնությանը: Մենք ֆանտաստիկ գոլերի հեղինակ դարձանք:
Առաջին խաղակեսն ավելի լավ անցկացրինք, իսկ երկրորդում մտածում էինք «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպման մասին: Ես գոհ եմ իմ թիմի խաղից»,- հայտարարել է վան Գալը:






































