Thursday, 02 07 2026
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է

Սերժ Սարգսյանի հետ հույս կապող չկա ու չկա. մամուլ

Դեկտեմբերի 22-ից սկսած ամեն օր «Հայկական ժամանակ»-ի աչքը ճամփին է: Այդ օրվա թերթի համարում Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը շատ պատասխանատու հայտարարություն էր արել: «Ես կարող եմ բազմահազար մեր հայրենակիցների ի ցույց դնել, ովքեր կասեն, որ երկրի ապագան կապում են Սերժ Սարգսյանի հետ, նա է, որ ի վիճակի է այս գլոբալ մարտահրավերներին, այս արագ զարգացող աշխարհում կառավարել և անվտանգ մեր ժողովրդին տանել դեպի սահուն զարգացում»,- ասել էր Սահակյանը:

Թերթն էլ նույն օրը կոչով դիմեց հանրապետական պատգամավորի մատնացույց արած քաղաքացիներին. «Կոչ ենք անում մեր այն բազմահազարանոց հայրենակիցներին կամ գոնե, նրանցից մեկ-երկուսին, ովքեր երկրի ապագան, ինչպես Հովհաննես Սահակյանն է պնդում, կապում են Սերժ Սարգսյանի հետ, այցելել մեր թերթի խմբագրություն: Մենք հաճույքով կզրուցենք նրանց հետ և կհրապարակենք: Կոչը չի վերաբերվում օլիգարխներին, նրանց ընտանիքների անդամներին, աշխատողներին, տարբեր պաշտոնյաների հետ փոխկապակցված և հատկապես, Սերժ Սարգսյանի շրջապատին մոտ կանգնած անձանց»:

«Եվ ահա, արդեն մեկ ամիս է, աչքներս ջուր է կտրում: Խմբագրություն այցելող յուրաքանչյուր քաղաքացու հետ վեր ենք թռչում, թե՝ ահա, գտնվեց այն մարդը, ով եկել է ասելու, որ ընտրելու է Սերժ Սարգսյանին և երկրի ապագան կապում է նրա հետ: Բայց ամեն անգամ խոր հիասթափություն ենք ապրում, քանի որ պարզվում է, որ հերթական այդ քաղաքացին էլ միայն բողոքելու է եկել, նրա հետ էլ են պետական կառույցներում անարդար վարվել, երկրորդի՝ որդուն են անարդար դատել, երրորդի տան մուտքը օլիգարխներից մեկը իր մեծ շինությունով է փակել, չորրորդին՝ գումար է հարկավոր, թոշակը չի բավարարում և այսպես շարունակ: Իսկ բազմահազար մեր հայրենակիցներից գոնե մեկը, ով Սերժ Սարգսյանի ընտրողն է ու երկրի ապագան նրա հետ կապողը՝ չկա ու չկա:

Ի դեպ, վերջերս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ ըստ իրենց անցկացրած հարցումների, կողմնորոշված ընտրողների 73 տոկոսը ընտրելու է Սերժ Սարգսյանին: Ու թեև, կողմնորոշված ընտրողները չնչին տոկոս էին կազմում, իսկ փոխարենը, Ադիբեկյանի հարցումներով ընտրողների 80 տոկոսը մտադիր չէ ընտրել Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, ցանկանում ենք շարքային քաղաքացիների հետ մեր թերթում հրապարակված հարցում-հարցազրույցների արդյունքներն էլ ամփոփել:

Ըստ այդմ, կողմնորոշված ընտրողների 100 տոկոսը ընտրելու է Սերժ Սարգսյանին: Հարցազրույց տված 14 ընտրողից վեցը կողմնորոշվել էին, բոլորն էլ ընտրելու են Սարգսյանին, իսկ ութը՝ չէին կողմնորոշվել: Ու որքան էլ, Հովհաննես Սահակյանի սրտով չլինի, նրանցից ոչ ոք երկրի ապագան Սերժ Սարգսյանի հետ կապելով չէ, որ ընտրելու է նրան:

Ընտրող 1. «Ես ընտրելու եմ գործող նախագահին, որովհետև ես պարտավոր եմ իրան տալու, որովհետև ես գործի միջի մարդ եմ: Այսինքն՝ մի հատ փոքր հիմնարկ կա, աշխատում եմ, 30 հազար փող եմ ստանում, իմ ընտանիքը պահում եմ»:

Ընտրող 2. «Հանրապետականին եմ ընտրելու… Դե մարդը լավից վատից տիրություն ա անում… Հիմի սենց, գոնե կողից, հարևանները պարտքով տալիս են, կարող ա էն վախտ, որ ուրիշը գա, դառնա նախագահ, պարտքով փող էլ չտան»:

Ընտրող 3. «Սերժ Սարգսյանին եմ ընտրելու…Մեր գյուղը, օրինակ, սաղ պատկանում ա Հանրապետական կուսակցությանը, ընդե ոնց ասեն, ընենց էլ անում ենք: Ես էլ եմ Հանրապետական կուսակցությունից»:

Ընտրող 4. «Մենք ընտանիքով Հանրապետական կուսակցությունից ենք, պարզ ա՝ ում կընտրենք»:

Ընտրող 5. «Սերժ Սարգսյան եմ ընտրելու… Դրական չի էղել, բացասական էլ չի էղել, սենց էլ որ մնա՝ վատ չի: Ժողովուրդը մի հատ լավ բան ա ասում, չէ՞: Ասում ա. «Նաղդը մի փոխի նիսյայի հետ»…Բա լավ ու՞մ ընտրենք:

Ընտրող 6. «Ես հիմնականում, որ աշխատում եմ, դրա համար ես պետք ա ընտրեմ Հանրապետական կուսակցության թեկնածուին»:

Ահա, այսպիսի 100 տոկոսանոց արդյունք: Իսկ մենք դեռ սպասում ենք բազմահազար մեր հայրենակիցներից այն մեկ հոգուն, ով կայցելի մեր խմբագրություն և կասի, որ հիմնվելով իր ազատ կամքի, գիտակցության և համոզմունքների վրա՝ ընտրելու է Սերժ Սարգսյանին»,- գրում է «ՀԺ»-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում