Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ռուսաստանի բանկային համակարգի խնդիրները չեն կարող տեղափոխվել մեր տնտեսություն. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսօր Կենտրոնական բանկում 2014 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ ելույթ է ունեցել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր, գործընկերներ Ողջունում եմ բոլորիդ ավանդական դարձած այս տոնական միջոցառման կապակցությամբ: Ուրախ եմ, որ հաջողվեց վերջին շրջանում ֆինանսական շուկաներում հավասարակշիռ վիճակը վերականգնել և կայուն պայմաններում դիմավորել ամանորը:

Մեր քաղաքացիների և տնտեսվարողների մոտ դեռևս կան մտավախություններ գալիք տարվա առաջին ամիսների հետ կապված, սակայն մեր կողմից արդեն իսկ գործի դրված միջոցառումները երաշխավորելու են ֆինանսական շուկայում կայունությունը: Ցանկանում եմ երախտիքի խոսքս ուղղել մեր այն քաղաքացիներին և տնտեսվարողներին, ովքեր վստահում են դրամին` մեր անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից մեկին և շեշտել անկախ միջազգային փորձագետների կարծիքը, որ հայկական դրամը զարգացող երկրների և հատկապես մեր տարածաշրջանի երկրների ամենակայացած արժույթներից է:

Նրանք, ովքեր վստահեցին ազգային արժույթին և անհարկի գործարքներ չիրականացրեցին, զերծ մնացին արտարժույթի փոխարկումների արդյունքում առաջացած վնասներից: Ներկայումս էլ շատ տնտեսվարող սուբյեկտներ փորձում են արհեստականորեն, զանազան ուղիներով ձևավորել դրամի արժեզրկման սպասումներ՝ փորձելով մեղմել իրենց իսկ սպեկուլյատիվ գործարքների արդյունքում ձևավորած վնասները: Ժամանակն է համապատասխան դասեր քաղելու:

Թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում ընթացող տնտեսական և քաղաքական խորը կառուցվածքային տեղաշարժերն իրենց խտացված անդրադարձն են թողնում Հայաստանի տնտեսության վրա: Սակայն, Հայաստանի տնտեսությունը տարբերվում է իր հիմնարարներով և այդ առումով Ռուսաստանի տնտեսության ազդեցությունը, կամ վերջինիս բանկային համակարգի խնդիրները չեն կարող ամբողջությամբ տեղափոխվել մեր տնտեսություն: Դա պարզապես անհնար է:

Միևնույն ժամանակ, նոր մոտեցումներ և ճկունություն է անհրաժեշտ աշխարհում առկա մարտահրավերներին արձագանքելու և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքերը ամրապնդելու համար: Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆինանսական շուկայի տարերային զարգացումները միայն ստանդարտ մոտեցումներով չէին կարող հաղթահարվել: Մենք գիտակցում ենք, որ գործում ենք նոր միջավայրում, որտեղ անհրաժեշտ է հաշվի նստել նաև հասարակության վարքագծի արագ փոփոխությունների հետ:

Երկարաժամկետ տնտեսական աճի ձեռքբերման և դրա համար կարևոր նախապայման հանդիսացող գների կայունության ապահովման նպատակին էր ուղղված 2014 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազեցման քաղաքականությունը: Տարվա վերջի զարգացումները փոխեցին մեր քաղաքականության ուղղությունը, և այսօր կարող ենք արձանագրել, որ մեզ հաջողվեց զսպել ֆինանսական շուկայի գերարձագանքը և որոշակիորեն մեղմել գնաճային ճնշումները: Այս գործընթացն ուղեկցվեց պետական մյուս մարմինների և միջազգային ֆինանսական կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

Ֆինանսական կայունության տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է և տարեվերջին կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ չնայած բանկային համակարգը բավարար կապիտալացված է, 2015 թվականին էապես մեծացնելու ենք բանկային համակարգի կայունության պահանջները: Այն է՛լ ավելի կամրապնդի դրսից եկող ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմադրողականությունը և կմեծացնի տարածաշրջանում բանկային համակարգի մրցունակությունը: Դրա համոզիչ ուղին բանկային համակարգի խոշորացումն է:

Ընդհանուր առմամբ 2014 թվականը ֆինանսական համակարգի համար նշանավորվեց որպես մարտահրավերներով լեցուն, սակայն նաև ձեռքբերումների տարի: Ֆինանսական համակարգը տարվա ընթացքում շարունակեց ցուցաբերել դինամիկ կայուն աճի միտումներ՝ իր դերակատարումն ունենալով տնտեսական աճի խթանմանը: Տարվա ընթացքում շարունակվել են պահպանվել տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման խորացման միտումները: Սա են փաստում ֆինանսական համակարգի ակտիվների ու վարկերի համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության ցուցանիշների 6 և 8 տոկոսային կետերով աճերը: Ներկայումս ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%` առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից:

Նշեմ նաև, որ այս տարի Կենտրոնական բանկը Կառավարության հետ համատեղ շարունակել է ակտիվ աջակցություն ցուցաբերել սոցիալական վարկային ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես հիփոթեքային, գյուղատնտեսական, զինծառայողներին, ուսանողներին, երիտասարդ տարբեր մասնագետներին տրվող և այլ վարկային ծրագրերով: Կենտրոնական բանկը շարունակել է խորացնել համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ` տարեվերջին կնքելով շուրջ 100 միլիոն դոլարի նոր պայմանագրեր:

Մեր կողմից վարվող մակրոտնտեսական քաղաքականության դրական գնահատականով հանդես եկավ ԱՄՀ-ն՝ դեկտեմբերի 19-ին իր խորհրդում հաստատելով Հայաստանի և ԱՄՀ եռամյա համատեղ ծրագրի առաջին պարբեաշրջանի գնահատումը և դեկտեմբերի 23-ին Կենտրոնական բանկի հաշվին փոխանցելով ԱՄՀ վարկի հերթական տրանշը:

Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ Կենտրոնական բանկը արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ է մուտք գործում 2015 թվական:

Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող նոր՝ 2015 թվականը լինի խաղաղության, մարտահրավերների հաղթահարման և ձեռքբերումների տարի:

Շնորհակալություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում