«Գահերի խաղը» երրորդ տարին անընդմեջ մնում է կեղծված ռեսուրսներում ամենից ներբեռնվող հեռուստաշոուն՝ հայտնում է TorrentFreak-ը:
Միայն BitTorrent ծառայության միջոցով սերիալի էպիզոդները ներբեռնվել են ավելի քան 8 մլն անգամ:
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են «Ամբողջ ծանրությամբ» և «Քայլող մեռյալներ» սերիալները՝ 4.2 մլն և 3.6 մլն ներբեռնումներով:
«Գահերի խաղը» HBO հեռոստաալիքով հեռարձակվում է 2011 թվականից: Ֆանտաստիկ սերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ստեղծագործության մոտիվներով:









































